Դդմի օգտակար հատկությունները

Դդումները շատ օգտակար են։ Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Դդումները իրենց մեջ պարունակում են շատ վիտամիններ և օգտակար նյութեր։ Դրանցից են C, B1, B2 վիտամինները, բետա-կարոտինը, պանտոտենաթթուն, նիկոտինաթթուն, ֆրուկտոզան և մի շարք հանքանյութերը, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բետա-կարոտինը, վիտամին C-ն և սննդային մանրաթելերն ունենում են նաև հակաքաղցկեղային ազդեցություն, ինչի շնորհիվ դդումը նույնպես համարվում է քաղցկեղի առաջացումը կանխարգելող մթերք: Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Դդմի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ռիբոֆլավինը օգտակար է աչքերի ու մաշկի առողջությունը պահպանելու համար: Դդումը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը: Դդմի սերմերը կանխում են ոսկորների փխրունությունը, օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում: Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը: Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում: Դրանք նաև շատ օգտակար են այն մարդկանց համար, որոնց արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը:

Թողնել մեկնաբանություն