Այսոր մենք կարդացինք մի պատմվածք, որի անունն է “Նրանք ուղակի գալիս են մեր հետևից”։ Այս պատմվածքը տխուր է և մի աղջկա մասին է, որին միշտ իր մայրը ուղեկցում էր մինչև դպրոցը, բայց աղջկա դասարանցիները ծիծաղում էին իր և իր մոր վրա։ Մայրը հիվանդ տեսք ուներ՝ ոտքերը ուռած էին և գեր էր։ Դրանից աղջիկը ամաչում էր մոր հետ գնալ դպրոց։ Աղջիկը շատ էր զայրացել մոր վրա, բայց մայրը վախենում էր աղջկա համար։ Այդպես անցավ մի քանի տարի և աղջիկը մորից առաջ էր ընկնում և դռների հետևն էր թաքնվում, որ մայրը իրեն չտեսնի և գնա։ Արդեն մեծացել էր աղջիկը, իսկ մայրը մահացել էր։ Նա քայլում էր մութ փողոցներով և լաց էր լինում, որովհետև իր մայրը կողքին չէր, որ ուղեկցեր իրեն։ Աղջիկը շատ էր փոշմանել, որ մոր հետ չէր։ Բայց նա գիտեր, որ մայրը իրեն պաշտպանում է, նույնիսկ այն աշխարհից։ Այս պատվածքը իհարկե տխուր էր, բայց ինձ շատ դուր եկավ և սովորեցնում է, որ պետք է միշտ ծնողներին հարգել։