Ուժի ազդեցության տակ մարմինը փոխում է ո՛չ միայն իր արագությունը և ուղղությունը, այլ նաև ձևը և չափերը։ Օրինակ՝ քանոնը ճկելուց, ռետինը սեղմելուց և զսպանակը ձգելուց մենք ուժ ենք գործադրում դրանց վրա։ Ուժ գործադրելու ժամանակ մարմինը փոխում է ձևը և չափերը կամ վերականգնում է իր նախկին ձևը ու չափերը։ Ձևափոխությունները լինում են պլաստիկ և առաձգական։ Առաձգական ձևափոխության ժամանակ մարմնի վրա ուժ գործադրելուց հետո այն վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը։ Պլաստիկ ձևափոխության ժամանակ մարմնի վրա ուժ գործադրելուց հետո այն մնում է նույն ձև և չի վերականգնում իր նախկին չափերը ու ձևը։