Ես կպատմեմ ձեզ իմ սիրած մուլտֆիլմի մասին, որի անունն է “Ձգողականությունը ընկնում է”։ Սա շատ հետաքրքիր մուլտֆիլմ է։ Այն ստեղծվել է 2014 թ-ին և հեղինակն է Ալեքս Հիրշը։ Այս մուլտֆիլմը երկվորյակների՝ քրոջ՝ Մեյբլի և եղբոր՝ Դիպպերի մասին։ Մեյբլը միշտ շատ ուրախ էր և ուներ փոքրիկ խոզուկ, որի անունն է Թմբլիկ։ Դիպպերը շատ խելացի էր։ Նրանց ամառային արձակուրդներին ուղարկեցին իրենց հորեղբոր մոտ։ Այդ հորեղբայրը ապրում էր փոքրիկ քաղաքում, որի անունն է “Ձգողականությունը ընկնում է”։ Նրա անունը Սթեն է։ Սթենը անտառի խորքում ուներ տուն, որը դարձրել է խանութ և անունը դրել է “Հրաշքների խրճիթ”։ Այնտեղ նա վաճառում էր սուտ նկարներ, սուտ հորինած կենդանիներ և այլն, բայց հետաքրքիրն այն էր, որ հաճախորդները իրոք հավատում էին իրեն։ Նա իր խանութում ուներ երկու աշխատող։ Առաջինը թմբլիկ տղա էր, որի անունը Զուս է, իսկ երկրորդը գեղեցիկ աղջիկ է, որի անունն է Վենդի։ Դիպպերը սիրահարվել էր Վենդիին։

Նրանք ունեին թշնամի, որի անունն է Բիլլ Շիֆր։ Նա իրենց ամբողջ ամառ հետևում էր և խանգարում էր։ Բայց նրանք իրար հետ կարողացան հաղթել Բիլլին։

Մուլտֆիլմը նայեք այս հղումով։
https://www.youtube.com/watch?v=1YfnwVXxm8o&list=PLVtYY3Ujl33P8I2sepaUWtF_J1THvy176