Գտնել և գրել տեղեկություններ պոեմի մասին
«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ Թումանյանին հետաքրքրել է կանանց մատնությամբ ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սբաղմունքներից բացի, ուսումնասիրել է նաև համանման այլ ավանդազրույցներ։ Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելում է Թմբկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։