- Կարո՞ղ են արդյոք շարժվել էլեկտրական լիցքերը։
- Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
- Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ։
- Այլ կերպ ինչպե՞ս են անվանում էլեկտրականության ոչ հաղորդիչները։
- Ի՞նչ օրինակներով կարող եք ցույց տալ հոսանքի ջերմային, մագնիսական և քիմիական ազդեցությունները։
- Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս։
- Այո նրանք կարող են շարժվել։
- Էլեկտրական հոսանքը լիցքերի ուղղորդած շարժումն է։
- Մետաղները, գրանիտը կենդանու կամ մարդու մարմինները, խոնավ հողը և այլն։
- Ոչ հաղորդիչներին անվանում են նաև մեկուսիչներ։
- Հոսանքի ջերմային ազդեցության վրա է հիմնված բոլոր ջեռուցիչ սարքերի, շիկացման լամպերի աշխատանքը, որոնցում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային կամ լուսային էներգիայի։ Հաղորդիչի միջով հոսանք անցնելիս նրա մոտ տեղադրված մագնիսական սլաքը շրջվում է։ Երբ մեխի վրա փաթաթված լարով հոսանք է անցնում, մեխը մագնիսանում և ձգվում է երկաթի խարտվածքը։ Բաժակի մեջ լցրեք պղնձարջասպի լուծույթ։ Վերջինիս միջով հոսանք անցնելիս գրպանի մարտկոցի բացասական բևեռին միացված ձողի վրա կառաջանա պղնձի գորշ կարմրավուն նստվածք։ Դա հոսանքի քիմիական ազդեցության արդյունքն է։
- Վտանգավոր չէ, երբ փորձերը կատարում եք գրպանի լապտերի մարտկոցներով։ Տանը և դպրոցում շատ հաճախ գորխ եք ունենում լուսավորության ցանցի հոսանքի հետ, որը կարող է շատ վտանգավոր լինել, եթե չպահպանեք էլեկտրական հոսանքից օգտվելու կանոնները․
- Դպրոցում էլեկտրական շղթաներ հավաքելու ժամանակ սկզբից պետք է միացնել բոլոր լարերը՝ բացի հոսանքի աղբյուրից եկող լարերից։ Վերջիններս պետք է միացնել միայն այն ժամանակ, երբ ձեր կազմած շղթան մանրազնին ստուգվել է ուսուցչի կողմից։
- Չի կարելի օգտագործել ջեռուցման բաց մասերով ինքնաշեն էլեկտրական սարքեր։
- Չի կարելի օգտագործել ջեռուցման բաց մասերով ինքնաշեն էլեկտրական սարքեր։
Ցանկացած պարագայում, եթե որևէ առնչություն եք ունենում էլեկտրականության հետ, անհրաժեշտ է լինել չափազանց զգույշ և յուրաքանչյուր գործողությունից առաջ խորհրդակցել մեծահասակների հետ։