Տնային աշխատանք 17.02.2020

1.Ընտրում ենք Հովհաննես Թումանյանի պոեզիայից մեկ կամ մի քանի ստեղծագործություն և սովորում անգիր:

         Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

2.Շարադրում ենք մեր մտքերը հետևյալ թեմաներից որևէ մեկով.

  • Եթե Թումանյանն ապրեր մեր օրերում,

Ես շատ կուրախանայի, եթե Թումանյանն ապրեր մեր օրերում։ Ես փոքր տարիքից սիրում եմ իր հեքիաթները և բանաստեղծությունները, օրինակ՝ Ձախորդ Փանոսը, Քաջ Նազարը։ Նա՝ ապրելով մեր օրերում, կշարունակեր իր ստեղծագործությունները և ես հաճույքով կկարդայի դրանք։ Ինձ թվում է նա կգրեր այսօրվա հասարակության մասին և մեր բոլորի մասին։

  • Նամակ թումանյանական որևէ հերոսի` Թաթուլին, Փարվանա արքայադստերը և այլոց,
  • Թումանյանական որևէ ստեղծագործության ժամանակակից տարբերակի ստեղծում,
  • Այլ թեմա: