Հարցեր.
Ստուգե՛ք ձեր գիտելիքները
1. Ինչպե՞ս է առաջանում կայծակը։ Ի՞նչ է որոտը։
Մթնոլորտի տարբեր մասերում օդի ջերմաստիճանների և ճնշումների տարբերության հետևանքով ստեղծվում են օդի բարձրացող և իջնող հոսանքներ։ Օդային հոսանքների և ամպերի շփման հետևանքով ամպերում գոյանում են էլեկտրական լիցքեր։ Ընդ որում՝ ամպերի մի մասում գոյանում են դրական, մյուս մասում՝ բացասական լիցքեր։ Այդ լիցքերի պարպման հետևանքով են առաջանում կայծակը և որոտը։
2. Ի՞նչ է շանթարգելը, եւ ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելների օգնությամբ։ Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է։ Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը։
3. Երկրի մակերեւույթի վրա ո՞ր առարկաներին է կայծակն առավել հաճախ
հարվածում։
Կայծակը հարվածում է միայնակ ծառերին, ժայռերին, մետաղյա շինություններին և այլն։
4. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց
տարածքում:
Կայծակի ժամանակ պետք է գնալ որևէ ապաստարան։