Դասարանական աշխատանք 21.02.2020

1.Ինչպե՞ս են մագնիսները փոխազդում միմյանց հետ։

Երկու տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։

2.Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիս։

Որոշ մարմիններ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ և դրանց անվանում են հաստատուն մագնիսներ։

3.Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ։

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է անվանում են մագնիսական բևեռներ։

4.Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական Հյուսիսային բևեռի կողմը։

5.Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները։

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Այն օգտագործում են մանկական խաղալիքների, հեռախոսների, բարձրախոսների և խոսափողների մեջ։ Դրանք օգտագործում են նաև տեխնիկայում, կենցաղում և բժշկության մեջ։

 

 

Հողմաէլեկտրակայան

Հողմաէլեկտրակայանը քամու հոսքի էներգիան էլեկտրականի փոխակերպող սարքավորում է։ Բաղկացած է հողմաշարժիչից, էլեկտրական հոսանքի գեներատորից, հողմաշարժիչի և գեներատորի աշխատանքը կառավարող ավտոմատ սարքերից, դրանց տեղակայման ու սպասարկման կառույցներից։ Հողմաէլեկտրակայանները կառուցվում են գյուղական վայրերում, անապատային, կիսաանապատային, արկտիկական և այլ գոտիներում, որտեղ բաց տարածություն է։ Այդտեղ քամին արագ է ու ուժեղ և կենտրոնացված էլեկտրամատակարարման ցանցերից հեռու են։

Թողնել մեկնաբանություն