- Թումանյանական քառյակների ձայնագրում, վերլուծություն:
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
1890
—————————————————
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
1916
————————————————————————-
* * *
Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,
Տեղդ իմաց տուր` գտնեմ,
Ման եմ գալիս էս մթնում
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:
* * *
Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:
* * *
Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:
* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:
1920
- Գործնական քերականություն(այս շաբաթ` 80-85):
- Երկխոսությո´ւն հորինիր, որ կարող Է լինել ձեր դասարանում:
Իրինա։ Բարև բոլորին։
Մարիա, Նանե, Գոհար, Անահիտ։ Բարև։
Իրինա։ Ինչպե՞ս եք։
Մարիա, Նանե, Գոհար, Անահիտ։ Լավ, իսկ դու՞։
Իրինա։ Լավ եմ։
Անահիտ։ Դաս արե՞լ եք։ Ես միայն անգլերենը չեմ արել, որովհետև տեղ էի գնացել։
Նանե։ Ես ռուսերենի կեսը չեմ հասկացել և ընկեր Լուսինեն չէր պատասխանում հարցերին։
Մարիա, Գոհար, Իրինա։ Մենք դասերը արել ենք։
Նանե։ Լավ երեխեք հավաքվեք, դասերը սկսեցին։
- Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում մյուս բարդ բառերի դրությունից):
Օրինակ՝ մեծ-մեծ:
Ծանր, զույգ, չորս, խիստ, արագ, բաց, թաց:
Ծանր-ծանր, զույգ-զույգ, չորս, խիստ, արագ-արագ, բաց, թաց-թաց:
- Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:
Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:
Տնակ — տն (տուն) — ակ:
ա) Շապիկ – շապ — իկ, մկնիկ – մուկ — իկ, զատիկ – զատ — իկ, ծաղիկ – ծաղ — իկ, բալիկ – բալ — իկ, մայրիկ – մայր — իկ, աղջիկ – աղջ — իկ, շնիկ – շուն — իկ, փիսիկ – փիս — իկ, գեղեցիկ – գեղ — ցիկ, կապիկ – կապ — իկ, փոքրիկ – փոքր — իկ, սիրունիկ – սիրուն — իկ, թիթեռնիկ – թիթեռ — իկ, ծիտիկ – ծիտ — իկ, քթիկ – քիթ — իկ, տոտիկ – տոտ — իկ, մատիկ – մատ — իկ:
բ) Գնդակ – գունդ — ակ, գետակ – գետ — ակ, վանդակ – վանդ — ակ, ելակ – ել — ակ, կատակ – կատ — ակ, նապաստակ – նապաստ — ակ, առվակ – առու — ակ, զավակ – զավ — ակ, գուշակ – գուշ — ակ, որդյակ – որդի — ակ, կտակ – կուտ — ակ, պատանյակ – պատանի — ակ, թիակ – թի — ակ, բլրակ – բլուր — ակ, վարդակ – վարդ — ակ, սոխակ – սոխ — ակ, մահակ – մահ — ակ, մոծակ – մոծ — ակ:
գ) Գայլուկ – գայլ — ուկ, մանուկ – ման — ուկ, գառնուկ – գառ — ուկ, ձագուկ – ձագ — ուկ, ձիուկ – ձի — ուկ, բազուկ – բազ — ուկ, հատուկ – հատ — ուկ, մարդուկ – մարդ — ուկ, պոչուկ – պոչ — ուկ, ձմերուկ – ձմեր — ուկ:
- Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փոխարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառերգրելով:
Ո´չ … ո´չ …. ո´չ էլ … չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞ր)
Ո´չ գայլը ո´չ արջը ո´չ էլ նապաստակը չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է:
… … … ու … վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)
Ես, շունս, կատուս ու թութակս վերցրինք ու ճամփա ընկանք:
Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց գայլերով և արջերով: (ինչերո՞վ)
Կատվիս տանը կամ բակում պետք Է փնտրեք: (որտե՞ղ)
Անժելան, Բելլան, Վարդուհին ու Զառան պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)
- Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:
Սիրել ու՞մ, ի՞նչը:
Սիրել կենդանիներին։ Սիրել դպրոցը։
Սիրահարվել ու՞մ, ինչի՞ն:
Սիրահարվել դերասանին։ Սիրահարվել փոքրիկ շունիկի նկարին։
- Նախադասություններն ավարտի´ր:
Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև …։
Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև բնավորություններով տարբեր են։
Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե …։
Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե չլինեին քաջ նավաստիները։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն հանգստյան օր էր։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը տանն էին։
Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ …։
Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ գործ տվեցին իրեն։
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ …։
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ դրսում քայլի և մաքուր օդ շնչի։