Տնային աշխատանք 25.02.2020

852,854,856,857 մնաց., 859,864,866

  1. Մի երկրում բարձրացատկի ռեկորդը կազմում է 2 մ 28 սմ։ Ռեկորդները գրանցվում են 1 սմ ճշգրտությամբ։ Մրցումների ժամանակ մարզիկը ցատկել է 2 մ 28 սմ 4 մմ։ Գրանցվե՞լ է արդյոք երկրի նոր ռեկորդ։

Ոչ

  1. Մարմնի զանգվածի մոտավոր արժեքը 1 կգ ճշգրտությամբ հավելուրդով հաշվելիս չափման սխալը 350 գ է: Որքա՞ն կլինի պակասորդով հաշվելու չափման սխալը:

1000գ — 350գ = 650գ

  1. Ցանկապատի երկարության մոտավոր արժեքը 1 մ ճշգրտությամբ պակասորդով հաշվելիս չափման սխալը 35 սմ է: Գտե՛ք պակասորդով հաշվելու չափման սխալի և հավելուրդով հաշվելու չափման սխալի տարբերության բացարձակ արժեքը:

100սմ — 35սմ = 65սմ

65 – 35 = 30սմ

  1. Գտե՛ք 2ab տառային արտահայտության թվային արժեքը, եթե՝

բ) a = 7/15, b = -5/14

(2/1 * 7/15) * -5/14 = 14/15 * -5/14 = -1/3

դ) a = 4 1/2, b = -7/9

(2/1 * 9/2) * -7/9 = 18/2 * -7/9 = 9/1 * -7/9 = -7

  1. Հայտնի է, որ y մեծությունը հակադարձ համեմատական է x մեծությանը, և համեմատության գործակիցը հավասար է 4­ի։ Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.
X -4 -3 -2 -1 1 2 3 4 5 6 7
Y 0 1 2 3 -3 -2 -1 0 1 2 3

 

  1. Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս է արծաթը այդ համաձուլվածքում։

8 * 100 : 80 = 10

  1. Երբ ավտոմեքենան անցավ երկու քաղաքների հեռավորության 2/7 մասը, նրան մինչև ճանապարհի կեսը մնացել էր անցնելու 27 կմ։ Ինչքա՞ն է երկու քաղաքների հեռավորությունը։

5/7 = 27/5

27/5 * 7 = 189/5 = 37 4/5 կմ

Տնային աշխատանք 25.02.2020

Պարապմունք 1

Արտաշեսյանների թագավորություն․ Արտաշես Ա-ին

 

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.ա։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես Ա – ի անունով ։

Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։

Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։

Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Միջին Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։

Տնային աշխատանք 25.02.2020

Հարցեր․

1…Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ:

Արեգակը մեզ տալիս է վիտամին D։ Արեգակի օգնությամբ բույսերն են աճում և թթվածին տալիս մեզ։ Նաև Արեգակը տալիս է մեզ ջերմություն և լույս։

2…Շրջակա միջավայրի բույսերի և կենդանիների միջև սննդային կա-
պերի ի՞նչ օրինակներ գիտեք: Նկարագրե՛ք:

Օրինակ՝ կենդանին ուտում է բույս, իսկ նրա արտաթորանքներով և դիակներով սնվում են միջատները, բույսերը ու մանրեները։

3…Ունենք հաստատուն մագնիս և ճիշտ նույն ձևի պողպատի չմագնի-
սացված կտոր: Չօգտագործելով ուրիշ առարկաներ` ինչպե՞ս որոշել, թե դրանցից ո՛րն է մագնիսը:

Դրանք կարելի է իրար մոտեցնել, եթե մագնիսները իրար են ձգում կամ վանվում են դա նշանակում է, որ դա իսկական մագնիս է։