Հարցեր.
1. Տարբեր չափերի ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք: Ներկայացրե՛ք ձեզ ծանոթ օրինակներ:
Բնությունում կան միաբջիջ օրգանիզմներ և բազմաբջիջ օրգանիզմներ։ Միաբջիջ օրգանիզմների օրինակ՝ բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռներ։ Բազմաբջիջ օրգանիզմների օրինակ՝ բույսեր, կենդանիներ, մարդ
- Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:
Կենդանի օրգանիզմների տարրական միավորը բջիջն է:
3.Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:
Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին իր ստեղծած մանրադիտակի օգնությամբ։
4.Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բջիջները:
Բջիջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով և կենսագործունեությամբ։
5.Որո՞նք են բուսական եւ կենդանական բջիջների հիմնական տարբերությունները:
Բուսական և կենդանական բջիջները տարբերվում են մասնագիտացմամբ:
6.Ի՞նչ են մասնագիտացված բջիջները:
Մասնագիտացված բջիջները ինչ-որ մի ֆունկցիա են կատարում:
7.Արդյոք կենդանի բջիջներն ունե՞ն ընդանրություններ: Որո՞նք են բջիջների բաղադրամասերը:
Բոլոր բջիջները կազմված են ածխածինից (C), ջրածինից (H), թթվածինից (O) և ազոտից (N):
8.Քանի՞ բջջից են կազմված տարբեր կենդանի օրգանիզմներ: Ներկայացրե՛ք օրինակներ:
Մարդը կազմված է մոտավորապես 1014 բջիջներից։ Բակտերիաները, որոշ ջրիմուռները ու սնկերը կազմված են 1 բջջից։