ԵՐԲ ԷՍ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱ
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:
Սովորում ենք անգիր տրված ստեղծագործության որևէ հատված կամ ամբողջությամբ:
Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
Ստեղծագործության օգնությամբ Չարենցը պատմում է, որ իրեն ոչ ոք չէր հասկանում։
Բառարաններից օգտվելով` բացատրում ենք մգեցված բառերի իմաստները:
Քամաչա — Արևելյան լարային կնտնտոցավոր երաժշտական գործիք
Խալխ – Ժողովուրդ
Թաս — Գավաթ, ըմպանակ
Ծվատ — ծվենների վերածված, պատառոտված
Աննկուն — անխորտակելի, անհաղթելի, անընկճելի
Քրքջալ — մեկի անհաջողության՝ ձախողության վրա ծիծաղել
Վսեմ տաղ – անսպառ ձայն
Շեղատառ գրված բառերը ի՞նչ ընդհանրություն ունեն: Գրում ենք այդ բառերն ու ավելացնում նմանատիպ բառեր:
Հին, անուշ, անսիրտ, համառ – բոլորը ածական են
Հին, անուշ, անսիրտ, համառ, մեծ, փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական։
Ստեղծագործական—վերլուծական աշխատանքների առնվազն 2 թեմա.
- Չարենցի սիրուն տողերից
- Հանճարեղ Չարենցը
- Երբ սկսեցի Չարենց կարդալ…
Հանճարեղ Չարենց
Մեծ գրող Չարենցը դեռևս պատանի տարիքում գրել է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ Հետագայում գրել է «Կապուտաչյա հայրենիք», «Դանթեական առասպել» պոեմները։ 1918-1920 թթ․«Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցը գրում է «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։
Չարենցի սիրուն տողերից
Կյանքը
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …