Ընթերցողական աշխատանքներ
- Փոքրիկ իշխանը — Անտուան դը Սենտ Էքզյուպերի
- Կոնան Դոյլ — Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
- Ջանի Ռոդարի-Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն
- Երեքը մի նավակում՝ չհաշված շունը — Ջերոմ. Ք. Ջերոմ
- Մարդկային կատակերգություն — Վիլյամ Սարոյան
Կարելի է ընտրել այլ գիրք` ըստ նախասիրության:
- Ընտրել ընթերցանության նյութերից որևէ մեկը:
- Բլոգում ստեղծել նյութ` վերնագրելով այն «Ինչ եմ ընթերցել այս շաբաթ»:
- Գրել ստեղծագործության ամենատպավորիչ հատվածները, որոնք դուր են եկել:
- Գրել, թե ինչ է սովորեցնում գործը, կամ որն է նրա կարևոր գաղափարը:
Ինչ եմ ընթերցել այս շաբաթ
Ես այս շաբաթ ես կարդացել եմ “Փոքրիկ իշխանը”։ Ինձ այն շատ է դուր եկել։ Ամենատպավորիչ մասն այնն էր, երբ հայտնվելով Փոքրիկ իշխանի հետ անապատում Անտուան Դե Սենտ Էկզյուպերին արդեն հույսը կորցրել էր և մտածում էր, որ առանց ջրի նրանք շուտով կմահանան, սակայն Փոքրիկ իշխանի հետ նրանք գտան գյուղի ջրհոր։ Կողքերում ոչ մի գյուղ չկար և դա շատ տարօրինակ էր։ Ջրհորում կար դույլ, թել և այլ անհրաժեշտ իրեր։ “Փոքրիկ իշխան” գործը սովորեցնում է մեզ, որ պետք է ընկերներին հավատարիմ լինել, պետք է պատասխանատու լինել նրանց համար, ում մենք ընտելացրել ենք, սովորեցնում է սեր և բարեկամություն, հավատալ հրաշքների և հիշել ընկերներին և այլն։
