1.Մարտ ամսվա ընթացքում ստեղծված վիճակի հետևանքով տարածված ու հաճախ գործածվող երեք բառ ընտրել:
Կորոնավիրուս, դիմակներ, հիվանդանոց։
2.Հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել բառերի մասին:
Կորոնավիրուս — կորոնավիրուսը միաշղթա վիրուս է։ Առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։ 2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա։
Դիմակ — դիմակը միանգամյա օգտագործման բժշկական պարագա է, որը նվազագույնի է հասցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսների տարածման ռիսկը: Այն դեմքի համար նախատեսված բերանն ու քիթը ծածկող դիմակ կապիչ է։ Որպես կանոն, բաղկացած է ֆիլտրող շերտից, որը տեղադրվում է երկու շերտերի միջև (եռաշերտ դիմակներ), և մեկ ֆիքսատորից, որն ապահովում է դիմակի՝ երեսին ամուր մնալը։
Հիվանդանոց — հիվանդանոցը հասարակական ստացիոնար բժշկական հաստատության տեսակ է, որի նպատակն է հիվանդների բուժումը և (կամ) հիվանադանոցային պայմաններում առաջացող հիվանդությունների մասնագիտացված խորը դիֆերենցիալ ախտորոշումը։ Զինվորական հիվանդանոցը կոչվում է հոսպիտալ։
3.Գտնել, թե օտար լեզուներում այդ բառերն ինչ տարբերակներ ունեն:
Կորոնավիրուս – Հայերեն
Коронавирус – Ռուսերեն
Coronavirus – Անգլերեն
Коронавірус – Բելառուսերեն
კორონავირუსი — Վրացերեն
الفيروس التاجي – Արաբերեն
Դիմակ – Հայերեն
Маска – Ռուսերեն
Mask – Անգլերեն
قناع – Արաբերեն
Masker – Հոլանդերեն
Maske – Գերմաներեն
Հիվանդանոց – Հայերեն
Больница – Ռուսերեն
Hospital – Անգլերեն
Krankenhaus – Գերմաներեն
Sjukhus – Շվեդերեն
Ziekenhuis – Հոլանդերեն
საავადმყოფო — Վրացերեն
4.Աշխատանքը դարձնել տեսանյութ:
Արդյունքներ` ուսումնասիրություններ, տեսանյութեր: