Առցանց ուսուցում Մարտ 23-27

Ընթերցողական աշխատանք

Ընթերցել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը:

Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:

Ամենատպավորիչ մասն այնն էր, երբ հայտնվելով Փոքրիկ իշխանի հետ անապատում Անտուան Դե Սենտ Էկզյուպերին արդեն հույսը կորցրել էր և մտածում էր, որ առանց ջրի նրանք շուտով կմահանան, սակայն Փոքրիկ իշխանի հետ նրանք գտան գյուղի ջրհոր։ Կողքերում ոչ մի գյուղ չկար և դա շատ տարօրինակ էր։ Ջրհորում կար դույլ, թել և այլ անհրաժեշտ իրեր։

Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`

Նամակ Փոքրիկ իշխանին

Փոքրիկ իշխանի դասերը

Վարդի մասին

Աղվեսն ու մյուսները

Թե այս գիրքը չընթերցեի

 

Փոքրիկ իշխանի դասերը

“Փոքրիկ իշխան” գործը սովորեցնում է մեզ, որ պետք է ընկերներին հավատարիմ լինել, պետք է պատասխանատու լինել նրանց համար, ում մենք ընտելացրել ենք, սովորեցնում է սեր և բարեկամություն, հավատալ հրաշքների և հիշել ընկերներին և այլն։

Փոքրիկ իշխան

Թողնել մեկնաբանություն