Իրականացման ժամկետը` մարտի 30-ապրիլի 14
Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ
Նպատակը` հեքիաթի ընթերցում, վերլուծում
Իրականացման ընթացքը`
- Ընթերցել Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործությունը:
- Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:
Շատ դադրած ու քրտնած էին։ Գյուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը։ Վաչագանը սաստիկ ծարավել էր։ Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և
դարտկեց։ Ինքը նորից լցրեց, բայց էլի դարտկեց։ Վաչագանի թուքը ցամաքել էր, և
անհամբեր սպասում էր, թե՝ երբ պետք է արդյոք իրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ
աղջկա հոգը չէր այդ. նա կարծես խաղ էր անում, լցնում, դարտկում էր և այդ կրկնեց
չորս-հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ, իրան անծանոթ որսորդին տվավ։
Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին՝ ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և
հարցրեց, թե՝ ինչո՞ւ նա իսկույն չբերավ ջուրը. չլինի՞ թե կատակ անել ուզեց կամ
բարկացնել։ Աղջիկը նրան պատասխանեց.
— Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ՝
երբ նա ջուր է ուզում։ Բայց ահա՛ ինչ էր իմ միտքը։ Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած
եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ
ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք։
- Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`
- Անահիտից սովորածս
- Վաչագանի մասին
- Ինչով էր յուրահատուկ Անահիտը
- Ինչպես կավարտեի հեքիաթը
- Թե այս գիրքը չընթերցեի
- Այլ թեմա
Անահիտից սովորածս
Անահիտը շատ գեղեցիկ, բարի, խելացի և իմաստուն է։ Նրանից ես սովորեցի այն, որ ոչ մի անգամ պետք չի հուսահատվել և հավատալ մինչև վերջինը։ Սովորեցրեց, որ ամեն դժվար պահին կարելի է ելք գտնել։ Նաև այն, որ սերը ամեն ինչից կարևոր է։