- Առաջարկում եմ շարադրել մտքերը հետևյալ թեմաներից մեկով.
- Ինչ են սովորեցնում տան պատերը
- Կարանտինային մենախոսություն
- Ինքնամեկուսացման տված ընծաները
- Երբ միշտ պակասող ժամանակը սկսել է ավելանալ
- Իմ երազանքների կատարյալ դասավանդողները
- Այլ
Ինքնամեկուսացման ընծաները
Ինքնամեկուսացման մեջ կան շատ դրական կողմեր։ Օրինակ՝ կարելի է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հատկապես ծնողներիս։ Մենք միասին խաղեր ենք խաղում, ֆիլմեր ենք դիտում, նախապատրաստվում ենք Զատկին, պատրաստում են տարբեր ճաշատեսակներ։ Ես ավելի երկար եմ քնում և ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես ավելի շատ ժամանակ ունեմ գիրք կարդալու և նկարելու։
- Զրույց տատիկ-պապիկների, մայրիկ-հայրիկների հետ այն մասին, թե ինչ մանկական գրականություն են սիրել կարդալ և ինչու: Իրենց կարդացածից ո՞րը խորհուրդ կտային կարդալ ձեզ: Ի՞նչ խորհուրդ կտաք դուք կարդալ ընտանիքի անդամներին ժամանակակից մանկական գրադարանից:
Հայրիկիս մանկական գրականության ցանկը։
Դանիել Դեֆո․ <<Ռոբինզոն Կրուզո>> (1719) — Այս գրքում հայրիկիս շատ է դուր եկել այն, որ Ռոբինզոնը մնալով միայնակ չի կորցնում իր ապրելու եռանդը և դժվարին իրավիճակում կարողանում է կենդանի մնալ, հարմարվել և ստեղծել պայմաններ իր գոյությունը պահպանելու համար։ Գիրքը սովորեցնում է, թե ինչպես կամքի ուժի հաշվին կարելի է հաղթել դժվարությունները։ Հայրիկս այդ գիրքը կարդացել է առնվազն հինգ ամգամ։

Լյուբեն Դիլով <<Նումիի և Նիկիի աստղային արկածները>> (1983) (Ֆանտաստիկ վեպ երեխաների և նմանատիպ էակների մասին) — Այս գրքում ներկայացված են մի դպրոցական տղայի արկածներ, որտեղ նա ճանապարհորդում է դեպի տարբեր մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ։ Դա նա կարողանում է անել շնորհիվ մի այլմոլորակային աղջկա, ով ճանապարհորդում է մի յուրահատուկ կենդանի տիեզերանավով։ Նրանց առջև բացվում են տարբեր աշխարհներ, հետաքրքիր էակներ, բույսեր, բազմարև համակարգեր և օվկիանոսներ։ Այս գիրքը անգնահատելի է դպրոցականի մտահորիզոնը ընդլայնելու և գերագույն մարդկային արժեքների ու գոյության մասին միտքը զարգացնելու առումով։

Ժյուլ Վերն — Ժյուլ Վերնի ստեղծագործություններում հայրիկիս միշտ ոգևորել է այն, որ նա կարողացել է կանխատեսել գիտության և տեխնիկայի զարգացումը և զարմացրել է իր ընթերցողին այդ նվաճումները միաձուլելով շատ հետաքրքիր արկածային սյուժեյի հետ։ Հայրիկս կարդացել է Ժյուլ Վերնի համարյա թե բոլոր գրքերը։

Լեոնիդ Սոլովյով․ <<Պատմվածք Խոջա Նասրեդինի մասին>> (1958) — Այս գրքի միջոցով հեղինակը կարողացել է փոխանցել այս հայտնի կատակային կերպարի հնարամիտ, բարի, միաժամանակ խորամանկ, փոխօգնությանը պատրաստ դրական բնութագիրը։ Կարդալով այս գիրքը դպրոցական երեխան հասկանում է, որ ոչ ստանդարտ մտածելակերպով և ճկուն մտքի շնորհիվ կարելի է խուսափել նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից։ Պատմվածքը նաև ընկղմում է ընթերցողին արևելքի բոլորովին այլ՝ շատ տարբերվող աշխարհ, որտեղ մարդիկ ապրում են այլ մշակույթի պայմաններում։

Այս գրքերից հայրիկս ինձ խորհուրդ տվեց առաջինը կարդալ Լուբեն Դիլովի Նումիի և Նիկիի աստղային արկածները։ Ես ամպայման այն կկարդամ։
Ես խորհուրդ կտամ կարդալ ընտանիքիս “Հարրի Փոթեր” գրքի բոլոր հատվածները։ Ես “Հարրի Փոթերը” շատ եմ սիրում և համարյա թե ամեն օր կարդում եմ։