Ստեղծագործական աշխատանքների թեմաներ
- Թե գտնեի ամեն ցավ ապաքինող միակ հաբը…
- Երազելու կարևորության մասին
- Իրականությունից հեքիաթ գնալու ճանապարհները
- Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել
- Մեր կողմից չգնահատվածը
- Ճանապարհի կեսին
- Եթե հանդիպեի նրան…
- Ապագայի ու ներկայի հավերժական կռիվը
- Փնտրելով ճիշտ ապրելու գաղտնիքը
- Այլ
Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել
Այս գարունը շատ տարբերվեց մյուսներից։ Ես շատ եմ ուզում իջնել բակ ինչպես առաջ, սակայն չեմ կարող վիրուսի պատճառով։ Մենք ամեն օր տանն ենք և շատ քիչ ենք շարժվում։ Բայց լավ կողմեր էլ կան։ Օրինակ՝ կարող ենք շատ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, երկար քնել։ Բույսերը հիմա շատ լավ են աճում։ Սակայն ես շատ եմ կարոտում դպրոցին, ընկերներիս և ուսուցիչներիս։ Հույսով եմ այս վիճակը շուտով կանցնի։