«Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները»
Ճարտարապետություն
Հին Հռոմի ճարտարապետությունը ձևավորվել է մ․թ․ա․ IV — I դարերում: Այդ շրջանում կառուցված շենքերը կան մինչ օրս ՝ չնայած բազմաթիվ պատերազմների և երկրաշարժերի: Դա հնարավոր եղավ զարգացած ինժեներական և շինարարական տեխնոլոգիաների շնորհիվ։ Հռոմեացիները փոխառնում էին հույներից, էտրուսկներից և կելտներից ստացված տեխնոլոգիաները և գիտելիքները, նաև ստեղծում իրենց սեփականը։
Հռոմեական ճարտարապետությանը բնորոշ էր հասարակական շենքերի կառուցումը, որոնք նախատեսված էին մեծ թվով մարդկանց համար (թատրոններ, ամֆիթատրոններ, շուկաներ, գրադարաններ, բաղնիաքներ և տաճարներ):
Հին հռոմեական ճարտարապետության ամենահայտնի հուշարձանը Կոլիզեումն է: Սա հսկայական չափի ամֆիթատրոն է, որն օգտագործվել է զվարճանքի միջոցառումների համար`գլադիատորական մարտերի, խոշոր գիշատիչ կենդանիների մարտերի և այլ: Չնայած, որ հրդեհի ժամանակ Կոլիզեումը լուրջ վնասվել էր, այն վերականգնվել է և կա մինչ օրս։

Հին Հռոմի ճարտարապեստական գլուխգործոցներից է նաև Պանթեոնը։ Նրա կառուցումը պահանջել է մաթեմատիկական և ինժեներական բարձր գիտելիքներ: Պանթեոնի նախագծման համար օգտագործվել էր մեծ քանակությամբ ցեմենտ և քար և մեծ մարդկային ուժ (մոտ 400 000 հոգի): Գմբեթի կառուցման մեջ օգտագործված ցեմենտը շատ ամուր էր և բաղկացած է կրաքարի խառնուրդից և հրաբխային փոշուց:

Հռոմեացիները կառուցել են բազմաթիվ ջրատարներ քաղաքներին ջուր մատակարարելու համար: Հռոմ քաղաքն ինքնին մատակարարվում էր կրաքարից պատրաստված 11 ջրատարներով, որոնք քաղաքին ամեն օր ապահովում էին ավելի քան 1 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը բավարար էր 3,5 միլիոն մարդու համար նույնիսկ ժամանակակից ժամանակներում։ Հռոմեական ամենա երկար ջրատարը 178 կիլոմետր երկարություն ուներ և մատակարարում էր Կարթագեն քաղաքը:

Հռոմեական հանրային բաղնիքները կամ թերմերը ծառայում էին հիգիենիկ և սոցիալական նպատակներին: Այստեղ մարդիք հանդիպում էին նաև գործերը քննարկելու և շփվելու համար։ Բաղնիքները ունեին տարբեր ջերմաստիճանի ջրով սենյակներ։ Ջերմության պահպան համար և դռների բաց մնալը կանխելու համար դռան փեղկերը տեղադրվում էին թեք անկյան տակ, որպեսզի դռները ինքնաբերաբար փակվեն: Հռոմեացիներն ունեին նաև հասարակական զուգարաններ և կոյուղի:

Շինարարական նյութեր
Հռոմում և նրա շրջակայքում առկա էին հրաբխային նյութեր, որոնք հռոմեացիները օգտագործում էին ցեմենտ ստանալու համար: Հռոմեական ցեմենտային խառնուրդներն ունեին տարբեր կազմ՝ կախված նրանից, թե որտեղից էր բերվել ավազը և կրաքարը: Հռոմեական ցեմենտի ամենա ամուր տեսակը պարունակում էր հրաբխային կավե նյութ, որի շնորհիվ այն նույնքան ամուր էր, որքան բնական քարը:
Ցեմենտի հետ մեկտեղ հռոմեացիները որպես շինանյութ օգտագործում էին քար, փայտ և մարմար: Հռոմեացիները ստեղծեցին հրակայուն փայտ ՝ ծածկելով փայտը շիբով։
Հռոմեցիները բազմաթիվ քարե հանքեր ունեին։ Քարի բլոկները ձևավորվում էին այնտեղ՝ ժայռում ծակելով: Այնուհետև փայտե սեպերը մտցվում էին անցքերի մեջ, դրանց մեջ ջուր էին լցնում, որպեսզի սեպերը մեծանան ծավալով և հնարավոր լինի քարը կտրել։ Սկզբում հռոմեացիները քարերը կտրելու համար օգտագործում էին ձեռքի սղոցներ, բայց հետագայում անցան ջրով աշխատող քար կտրող սղոցների:
Հռոմեացիները ամբարձիչներ են օգտագործվել շինարարական աշխատանքների և հավանաբար նաև նավահանգիստներում նավերը բեռնելու և բեռնաթափելու համար։