Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն
Քրիստոնեությունը (հուն․՝ Χριστός՝ «օծյալ») միաստվածային կրոն է։ Այն հիմնվել է Պաղեստինում I դարում:
Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերին Անտիոք քաղաքում:
Քրիստոնեության հիմքում ընկած է մեղքից և մահից մարդուն ազատելու նպատակով մարդու կերպարանքի մեջ մարմնացած Աստծո որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է, որն իրենից ներկայացնում է Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։
Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

Քրիստոնեությունը առաջ է եկել հրեական միջավայրում։ Աստվածաշնչի համաձայն Հիսուս Քրիստոսը դաստիարակվել է որպես հրեա և հետևել է Հին կտակարանի պատվիրաններին։ Երեսուն երեք տարեկան հասակում Հիսուս Քրիստոսը խաչվում է և իր հարությունից հետո երեք ու կես տարի անց նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների շրջանում։

Սկզբում քրիստոնեությունը տարածվում հրեական միջավայրում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն սկսեց ճանաչվել նաև այլ ազգերի կողմից։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում, Մեծ Հայքում, Սիրիայում, Եթովպիայում, Հունաստանում, իսկ հիմնականում 1-ին հազարամյակից սկսած նաև սլավոնական և եվրոպական երկրներում։ Այժմ քրիստոնեությունը տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, հյուսիսային ու հարավային Ամերիկաներում և այլուր:
Ժամանակի ընթացքում քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել է արևելաքրիստոնեական՝ Ուղղափառությունը, և արևմտաքրիստոնեական՝ Կաթոլիկությունը, ուղղությունների։ 16-րդ դարում ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ Բողոքականությունը։
Տաս հասկացութուն կապված քրիստոնեության հետ․
- Աստվածաշունչը և Սուրբ Ավանդությունը դա Աստծո խոսքն է, որն ուղղված է իր արարած աշխարհին։
- Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, որը մարդկային կերպարանք ստացավ և որի խաչելությամբ մարդիկ փրկվեցին։
- Քրիստոնեական կրոնի աստվածը Սուրբ Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։
- Հիսուս Քրիսոսի հարությունն ու համբարձումը։
- Ըստ քրիստոնեության՝ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է։
- Մարդու հոգին անմահ է։
- Մարդը ստեղծված է Աստծո կողմից իր նմանությամբ։
- Բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ։
- Արդարների հարության մասին ուսուցում, ըստ որի արդարները պիտի հարություն առնեն և ժառանգեն ֆիզիկական աշխարհը։
- Կարևոր քրիստոնեական խորհուրդն են․
- Մկրտությունը, որն ազդարարում է մարդու մուտքը քրիստոնեական կյանք։
- Հաղորդությունը՝ եկեղեցական արարողակարգի ընթացքում սրբագործված հացի և գինու ճաշակում, որը նշանակում է, որ մարդը հավատում է Քրիստոսին, ճաշակում է նրա Մարմինն ու Արյունը, որպեսզի Քրիստոսը ապրի նրա մեջ։