Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 20 — Մայիսի 15

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում սուրբ Թադևոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

arajin-lusavorichner-surb-tadeos-ev-surb-bardughimeos-araqyalner-2888

Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք էր գործել անգամ հայոց արքունիք և թագավորական ընտանիք։

II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը: III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):

Չնայած առասպելների, քրիստոնեության ընդունումը ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը (ֆեոդալիզմը): Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերն ու հասարակական հարաբերությունները: Նոր կրոնի մեջ տեսնում էր շահերի պաշտպանին ու հենարանին: Հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու՝ Գրիգոր Պարթևի հետ:

226 թ. Պարթևստանում հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է և հիմնադրվում է Սասանյանների տիրապետությունը:  Հայաստանի իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյանների։ Միաժամանակ Սասանյաններին սպառնում են Միջին Ասիայից։ Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը, որը 3 տարի անց սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին փախցնում են արտասահման:

Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, քրիստոնյա միջավայրում։ Գրիգորը գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ թագավորի արքունիքում և սկզբից ոչ ոք չգիտեր, որ նա Անանկի որդին է:

sb-trdat-tagavori-araqinazard-ashkhen-taguhu-ev-astvatsaser-khosrovidukhti-hishatakutyan-or-5734

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ, նա զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերությանը, քանի որ քրիստոնյա է։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (այժմ հայտնի է որպես «Խոր վիրապ»)։

57f4740240fae (1)

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը նպաստել են Հռիփսիմյանց կույսերը (մոտ 40 հոգի): Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին կայսեր կողմից և փախել։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ 300 թվականին նա հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և նա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են և քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն, Գրիգորը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։

1508344641879288930

Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները։ Կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:

Նիկիայի Ա տիեզերական ժողովի ընթացքում, 325 թ-ին (Կոստանդիանոս Ա Մեծի կողմից Նիկիա քաղաքում հրավիրված քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով) մասնակցել է Հայաստավից Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։ Ժողովն ամրագրել էր ժամանակի միակ առաջնային Կաթողիկոսական աթոռի` Վաղարշապատի աթոռի գերակայությունը այլ աթոռների նկատմամբ։ Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին։

Թողնել մեկնաբանություն