Հայոց լեզու Առաջադրանքներ

  • Հանրաքվեի մասին
  • Անցած ուսումնական տարվա ընթացքում յուրացրած լեզվական գիտելիքների ամփոփում:
  • Քերականություն. կատարում ենք առաջադրանքներ Հայոց լեզու 7 գրքից (111, 112, 113, 114):

Գոյական

111. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության
մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:
Աղմուկը կարող է հիշողություն (հիշել) կորցնելու (կորչել) պատճառ դառնալ:
Աշխատող (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկություն (երթալ ու գալ) աղմուկը,
բարձրաձայն խոսակցությունները (խոսել):
Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:
Գիտնականները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն
տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին
համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի
խումբ տիեզերագնաց (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց
աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը
երկրայինի համեմատությամբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի
ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանքներ (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն
աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում:
Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ
աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

113. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված
համապատասխան գոյականներով:
«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորույթից
է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն
զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր
իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞,
քավել) քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի
մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) արարքի համար:

114. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի
բառը չունի:

  1. վանք, անտառ, գայլ, երեխա, թփուտ
  2. հարսնացու, տիեզերագնաց, եղբայր, գիտնական, առնետ
  3. Հովհաննես Թումանյան, Թբիլիսի, Լուսաստղ մոլորակ, «Ջութակ և սրինգ»
  4. կապիկ, տեր, սարսափ, կամուրջ, երեխա

Թողնել մեկնաբանություն