Քննարկվող հարցեր՝
- Ինչ է ուսումնասիրում քիմիան, քիմիայի ուսումնասիրման ոլորտները
Քիմիան ուսումնասիրում է նյութը, նրա կառուցվածքը, բաղադրությունը, կիրառումը։
- Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք
Կենսաբանություն, Քիմիա, Ֆիզիկա, Աշխարհագրություն, Էկոլոգիա։
- Ինչ է նյութը և մարմինը
Մարմինը դա այն է ինչ ունի ձև և զբաղեցնում է որոշակի ծավալ։
Նյութը դա այն է ինչից բաղկացած է մարմինը։
- Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը
Քանոնը-փայտից, մետաղից
Արձանը-մարմարից, ջրից
Ամանեղենը-հաղճապակի, ապակի, կավ, փայտ, ալյումին, արծաթ, ոսկի
Զարդերը-ոսկի, եկաթ, ալմաստ
Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:
Քիմիա բառը առաջացել է հունական «khemeia» բառից, որը նշանակում է միախառնել։
Սովորել էջ 5-10,վարժ.էջ 7,11
1. Որո՞նք են բնական գիտությունները: Թվարկե՛ք դրանք:
Քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, կենսաբանություն, աստղագիտություն, էկոլոգիա
2. Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:
Քիմիան ուսումնասիրում է նյութերը, նյութերի կառուցվածքը, հատկությունները, բաղադրությունը։
3. Նկարե՛ք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իր:
4. Թվարկե՛ք ձեզ ծանոթ մի քանի նյութեր, որոնք նավթից են անջատվում:
Բենզին, դիզելային վառելիք, ասֆալտ, կերոսին, մազութ։
1. Թվարկե՛ք նյութեր (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:
Պլաստմաս-խաղալիք, բաժակ, գդալ
Փայտ-թուղթ, անձեռոցիկ, կահույք
Երկաթ-դանակ, թերմոս, բռնակ
Ապակի-բաժակ, պատուհան, ափսե
Բուրդ-վերմակ, հագուստ, փափուկ խաղալիք
2. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
Գդալ — փայտ, մետաղ, պլաստմաս
3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
Պահարան, աթոռ, սեղան — փայտ
4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
Մարմին
5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝ ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ
Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին
6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները. ա) պղնձե լար բ) մետաղե պատառաքաղ
գ) ռեզինե գնդակ դ) ապակե բաժակ ե) պլաստմասե քանոն զ) փայտե սեղան