Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն և համաշխարհային կրոններ
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։
Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում սուրբ Թադևոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք էր գործել անգամ հայոց արքունիք և թագավորական ընտանիք։
II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը: III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):
Չնայած առասպելների, քրիստոնեության ընդունումը ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը (ֆեոդալիզմը): Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերն ու հասարակական հարաբերությունները: Նոր կրոնի մեջ տեսնում էր շահերի պաշտպանին ու հենարանին: Հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու՝ Գրիգոր Պարթևի հետ:
226 թ. Պարթևստանում հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է և հիմնադրվում է Սասանյանների տիրապետությունը: Հայաստանի իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյանների։ Միաժամանակ Սասանյաններին սպառնում են Միջին Ասիայից։ Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը, որը 3 տարի անց սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին փախցնում են արտասահման:
Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, քրիստոնյա միջավայրում։ Գրիգորը գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ թագավորի արքունիքում և սկզբից ոչ ոք չգիտեր, որ նա Անանկի որդին է:
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ, նա զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերությանը, քանի որ քրիստոնյա է։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (այժմ հայտնի է որպես «Խոր վիրապ» )։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը նպաստել են Հռիփսիմյանց կույսերը (մոտ 40 հոգի): Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին կայսեր կողմից և փախել։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ 300 թվականին նա հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և նա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են և քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն, Գրիգորը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։
Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները։ Կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը: Նիկիայի Ա տիեզերական ժողովի ընթացքում, 325 թ-ին (Կոստանդիանոս Ա Մեծի կողմից Նիկիա քաղաքում հրավիրված քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով) մասնակցել է Հայաստավից Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։ Ժողովն ամրագրել էր ժամանակի միակ առաջնային Կաթողիկոսական աթոռի` Վաղարշապատի աթոռի գերակայությունը այլ աթոռների նկատմամբ։ Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին։
Իսլամ
Իսլամի հետևորդները կոչվում են մուսուլմաններ։ Աշխարհում կա միլիարդ մուսուլման, ովքեր բաժանված են սուննիների և շիաների։ Նրանց հավատքը հիմնված է հինգ սյուների վրա՝ հավատ, երկրպագում, ծոմապահություն, բարեգործություն և ուխտագնացություն։ Նրանք հետևում են Սուրբ Գրքին, որը հայտնի է որպես Ղուրան (արաբերեն՝ «բարձրաձայն ընթերցանություն»), Աստծո խոսքին, ինչպես այն ասվել է Մուհամեդ մարգարեին։
Մզկիթ
Շատ մահմեդականների այցելում էին մզկիթ աղոթելու, սակայն ուրբաթ օրերին բոլորը գնում էին լսելու իմանին (ուսուցչին)։ Ավելի ընդարձակ մզկիթներն ունենում են գրադարաններ և դասասենյակներ։
Քրիստոնեություն
Քրիստոնյաները հետևում են Հիսուս Քրիստոսի ուսմունքին՝ հավատալով, որ նա է Աստծո Որդին։ Ամբողջ աշխարհում կա երկու և մեկ միլիարդ քրիստոնյա․նրանց միավորում է հավատքը մեկ Աստծո նկատմամբ, որպես սուրբ գիրք՝ Աստվածաշունչը, և աղոտքը՝ երկրպագելիս։ Սակայն քրիստոնեության տարբեր ճյուղերը՝ բողոքականները, կաթոլիկները և ուղղափառները, որոնք տարբեր մոտեցումներ հավատքի կիրառության հարցերում։
Հուդականություն
Հրեա ժողովրդի կրոնը՝ հուդայականությունը, կենտրոնում է առաջին հրեայի՝ Աբրահամի վրա, ով հրեաներին սովորեցրեց երկրպագել մեկ Աստծո։ Ներկայումս կան այդ կրոնի մոտ տասնչորս միլիոն հավատացյալների, սակայն գույություն ունեն հուդայականության տարբեր ուղղություններ՝ ներառյալ ուղղափառը և լիբերալը։ Հրեաները երկրպագում են սինոգոգում, մասնակցում են բազում ծեսերի և ունեն հանգստի օր՝ շաբաթը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք պայքարել են ատելության դեմ․Հոլոքոստի ժամանակ սպանվեց ավելի քան վեց միլիոն հրեա։ Հրեաները մեծ մասն այժմ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իսրայելում։
Հինդուիզմ
Ամբողջ աշխարհում հինդուիզմի ինը հարյուր միլիոն հետևորդների համար հունդուիզմը շատ բազմազան կրոն է։ Նրանք հավատում են մեծ ոգի Բրահմանին, որին չի կարելի տեսնել, սակայն Նա ներկա է ամենուրեք։ Նրանք երկրպագում են մեծ քանակությամբ աստվածների և աստվածուհիների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Բրահմանի հզորության տարբեր դրսևորումները։ Երեք ամենակարևոր աստվածներն են արարիչ Բրահման, կործանիչ Շիվան և պահապան Վիշնուն։ Ըստ հինդուիզմի՝ յուրաքանչյուր մարդ ունի հոգի, որն ապրում է մարդու մահից հետո։ Հոգին ստանում է նոր ձև և սկսում է ապրել մի նոր կյանք, և այս շրջանը շարունակվում է։ Սա հայտնի է որպես «վերամարմնավորում»։ Հինդուիզմի հետևորդների նպատակն է խուսափել այս շրջանից և ազատություն ստանալ՝ լինելու Բրահմանի հետ։ Յուրաքանչյուր լավ արարք նրանց մեկ քայլ մոտեցնում է այդ նպատակին, իսկ վատը՝ հեռացնում։ Սա է կարմայի օրենքը։
Բուդդայականություն Բուդդայականությունը ծնունդ է առել Հնդկաստանում երկու հազար հինգ հարյուր տարի առաջ, երբ Սինդհարթա Գաութամա անունով մի մարդ պայծառացում ստացավ և դարձավ Բուդդա («Լուսավորյալ»)։ Բուդդայականությունն աստիճանաբար Հնդկաստանից տարածվեց դեպի այլ երկրներ։ Այսօր ամբողջ աշխարհում շուրջ երեք հարյուր յոթանասունվեց միլիոն մարդ հետևում է Բուդդայի ուսմունքին՝ Սրբազան օրենքին, որը ձգտում է վերջ դնել տառապանքին և գտնել կյանքի իրական իմաստի պատասխանը։ Հարգելով Ութնապատիկ ճանապարհը՝ ներառյալ ճիշտ մտքերն ու արարքները, պահելով Հինգ խոստումները և կրկնելով երեք աղոտքները՝ բուդդայականները հույս ունեն հասնելու խաղաղ պայծառացման վիճակին, որը կոչվում է նիրվանա։