Քիմիա Դաս 9

Հարցեր կրկնողության համար

1. Ինչ է ուսումնասիրում քիմիան

Քիմիան ուսումնասիրում է նյութերը՝ նյութի հատկությունները, բաղադրությունը, կիրառումը։

2. Ինչ բնագիտական առարկաներ գիտեք

Կենսաբանություն, Քիմիա, Ֆիզիկա, Աշխարհագրություն, Էկոլոգիա

3. Ինչ է մարմինը, նյութը, բերել օրինակներ

Մարմինը դա այն է ինչ ունի ձև և զբաղեցնում է որոշակի ծավալ։

Օրինակ՝ ավտոմեքենա, ծաղիկ, շիշ։

Նյութը դա այն է ինչից բաղկացած է մարմինը։

Օրինակ՝ ապակի, փայտ, արծաթ։

4. Անվտանգության կանոնները

Փորձեր անելիս պետք է հագած լինել խալաթ, ձեռնոցներ, ակնոցներ և այլն։ Այդ ամենը պետք է նրա համար, որ եթե մի բան սխալ լինի և նյութը թափվի ձեր վրա դուք պաշտպանված լինեք և այրվածքներ կամ չեն լինի կամ քիչ կլինեն։ Պետք է սպիրտայրոցը վառելուց հետո այն հանգցնել ոչ թե փչելով այլ կափարիչը դնելով բոցի վրա։ Նաև չի կարելի ուտել փորձ կատարելու ժամանակ։

5. Քիմիական սարքեր և նրանց հետ աշխատելու կանոնները

Կան տարբեր քիմիական սարքեր։ Օրինակ՝ ամրակալ։ Նրա վրա կան շատ սարքեր։ Օրինակ՝ թաթը։ Թաթը օգտագործվում է նրա համար, որ պահի փորձանոթը։ Նափ կա օղակը։ Օղակը պահում է հաղճապակյա կամ ապակե թասը։

6. Նյութի հատկությունները, ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական

Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային), գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, ջերմա և էլկտրահաղորդականությունը և պլաստիկություն, մետաղական փայլը:

Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացում:

Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

7. Երևույթներ, ֆիզիկան և քիմիական, բերել օրինակներ

Երևույթը այն է ինչ կատարվում է բնության մեջ և ինչ-որ փոփոխություններ են լինում։

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Թողնել մեկնաբանություն