Ընտրի´ր դպրոցի հետ կապված որևէ գոյական և հոլովի´ր: Հոլովված ամեն ձևով մի նախադասություն կազմի´ր:
- Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
- Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
- Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
- Հայցական (ո՞ւմ, ի՞նչը)
- Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
- Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
- Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
Դասարան
ուղղական-դասարան
Աշակերտները մտան դասարան։
սեռական-դասարանի
Դասարանի պատուհանները բացվում են դեպի փողոցը։
տրական-դասարանին
Ես մոտեցա իմ դասարանին։
հայցական-դասարանը
Աշակերտները դասարանը կեղտոտեցին։
բացառական-դասարանից
Աշակերտները դուրս եկան դասարանից։
գործիական-դասարանով
Մենք դասարանով հավաքվեցինք դպրոցի բակում։
ներգոյական-դասարանում
Դասարանում աղմուկ էր։