Քեզ համար սիրելի երգից, ֆիլմից, գրքից, ֆուտբոլային հանդիպումից բլոգում կգրես մի քանի նախադասություն, կառանձնացնես գոյականները՝ բնութագրելով յուրաքանչյուրը, օրինակ՝ դաշնագիր-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում:
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Ծնողներին-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում
Հարրի Փոթերն-հատուկ, անձնանիշ, նյութական, շնչավոր, անհոգնական, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում
մորաքրոջ-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, սեռական հոլով, -ոջ արտաքին
ընտանիքի-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին, չունի առում
տղային-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, տրական հոլով, -ի արտաքին, որոշյալ առում
Հարրիի-հատուկ, անձնանիշ, նյութական, շնչավոր, անհոգնական, սեռական հոլով, -ի արտաքին, առում չունի
տարին-հասարակ, իրանիշ, վերացական, անշունչ, եզակի թիվ, ուղղական հոլով, -վա արտաքին, անորոշ առում
նրան-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, տրական հոլով, -նրա հոլովման, որոշյալ առում-գոյական չէ
Հոգվորթս-հատուկ, իրանիշ, նյութական, անշունչ, անհոգնական, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ առում
դպրոց-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ առում
ունակություններով-հասարակ, իրանիշ, վերացական, անշունչ, հոգնակի թիվ, գործիական հոլով, -ա ներքին հոլովման, առում չունի
պատանիներն-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ու արտաքին հոլովման, որոշյալ առում
աղջիկները-հասարակ, անձնանիշ, նյութական, շնչավոր, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ա արտաքին, որոշյալ առում