Ու՞մ որդին էի Պապ թագավորը, երբ՞ է նա կառավարել։
Պապը Արշակ II-ի և Փառանձեմի որդին էր։ Նա կառավարել է 370-374թ-ները։
Ի՞նչ նորամուծություններ արեց նա։ Այդ նորամուծությունների ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա։
Պապը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Պապը վերականգնում է երկրի բոլոր սահմանները։
Ձիրավի ճակատամարտ, ընթացք և հետևանքներ։
Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 301թ-ին։ Ճակատամարտը տեղի է ունենում Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում։ Պարսիկներին օժանդակում էին աղվանները և լեզգիները, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև Մերուժան Արծրունին։ Պապը և Ներսես մեծը հետևում էին ճակատամարտին Նպատ լեռան վերևից։ Ճակատամարտի ժամանակ Սպանդարատ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախում և փախուստի է մատնում նրան։ Լեզգիների արքա Շերգիր թագավորը մարտում զոհվում է, իսկ արքա Ուռնայրը՝ վիրավորվում։ Ի վերջո պարսիկները չեն դիմանում հայ-հռոմեական զորքի գրոհներին և փախուստի են դիմում։ Հաղթությունը հայոց կողմն էր։ Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ Բ Երկարակյացը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն և Պապի գահը։