- Բլոգումդ կհրապարակես քեզ համար հետաքրքիր նյութ որևէ լրատվական կայքից: Տեքստից կառանձնացնես ածականները, ապա դրանք կբաժանես երկու խմբի՝ որակական և հարաբերական ածականների:
- Կլրացնես բացթողումներդ նախագծային աշխատանքներից:
Չինաստանը ավտոմատ կառավարման ապարատ է ուղակել լուսին, որը պետք է լուսնի մակերևույթից նմուշներ վերցնի ու վերադառնա երկիր։
Chang’e-5 կոչվող կայանն անջատվել է հրթիռից ու դուրս եկել երկրի ուղեծիր։
Ակնկալվում է, որ չինական տիեզերական ապարատը լուսնի վրա վայրէջք կկատարի գալիք կիրակի՝ նոյեմբերի 29-ին։
Երկու շաբաթվա ընթացքում, որը հավասար է լուսնային մեկ օրվա, լուսնագնացն աշխատելու է երկրագնդից լուսնի տեսանելի մասում։ Նմուշներ վերցնելով՝ Chang’e-5-ը վերադառնալու է երկիր։ Հաջողության դեպքում սա Չինաստանի համար մեծ քայլ կլինի տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում։
Վերջին 44 տարվա ընթացքում սա կլինի լուսնի վրա երկրաբանական հետազոտություններ կատարելու ու նմուշները երկիր տեղափոխելու առաջին առաքելությունը։ Չինաստանը ԱՄՆ-ից ու նախկին խորհրդային միությունից հետո կդառնա երրորդ երկիրը, որը նման գործողություն է իրականացրել։
| որակական | հարաբերական |
| ավտոմատ | |
| չինական | |
| տիեզերական | |
| լուսնային | |
| տեսանելի | |
| տիեզերական | |
| երկրաբանական | |
| խորհրդային |