
- Ծանոթանում ենք
2. Հավաքում ենք տեղեկություններ Ռոուլինգի ստեղծած աշխարհի մասին:
1. Հեղինակի ծնողները հանդիպել են “King’s Cross” կայարանում, որտեղից ամեն տարի Հարի Փոթերն անցնում է կախարդական աշխարհ ու ճանապարհվում Հոգվարթս:
2. Ջոան Ռոուլինգը սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակում: Նա առաջին անգամ գիրք է հեղինակել 1971թ.-ին՝ 6 տարեկան հասակում:
3. Վինթերբորնում ապրելու տարիներին, նա ընկերացել է մի քույր ու եղբոր հետ, որոնց ազգանունը Փոթեր էր:
4. Նա մոլի ընթերցասեր է ու Հերմայոնեի կերպարը հիմնված է հենց իր վրա:
5. Ռոուլինգը Հարի Փոթերի գաղափարները գրել է 1990թ.-ին Լոնդոն ուղևորվող գնացքում՝ անձեռոցիկի վրա:
6. Նա տառապում է անքնությամբ, ինչն էլ օգնում է նրան գիշերներն արթուն մնալ ու ստեղծագործել:
- Դիտում ենք տեսանյութն ու հասկանում՝ ինչ էֆֆեկտ է սա, ինչով է օգնում:
- Փորձում ենք գտնել էֆֆեկտը տարբեր ստեղծագործություններում՝ հիշելով, թե այն ինչպես է օգնում տարբեր հերոսների:
- Գրում ենք բլոգում աշխատանք՝Պլացեբոյի էֆֆեկտը Ռոուլինգի և մյուս գրողների գործերում:
4. Փոթերյան թեմաներով ստեղծագործական աշխատանքների տարբերակներից մեկն ընտրում ենք և ստեղծագործում:
- Ինչ կտեսնեի ես (որևէ մեկը, որևէ կերպար, հերոս) Իքնազարե հայելում
- Եթե ձեռքս ընկներ Փիլիսոփայական քարը
- Ինչու հավատալ հրաշքներին
- Կախարդանքը կօգնե՞ր, թե՞ կխանգարեր մեր աշխարհին
- Ինչ գերբնական կարողություն կցանկանայի ունենալ
Ինչ գերբնական կարողություն կցանկանայի ունենալ
Ես փոքր հասակից ուզեցել եմ ինչ-որ գերբնական կարողություններ և ուզեցել եմ նաև կախարդական փայտիկ ունենալ։ Ես կուզենայի լինել անտեսանելի, կարանայի շատ արագ վազել, կուզենայի թռչել, կարողանայի ջրի մեջ շնչել։ Անտեսանելի, որովհետև հետաքրքիր է նայել, թե ինչ է մարդ անում, երբ դու իբրև թե կողքին չես։ Արագ վազել, որովհետև ես սիրում եմ ընդհանրապես վազել, օրինակ երբ ամառային արձակուրդ էր ես և իմ բակի ընկերները շա՜տ էինք վազում և լավ կլիներ արագ վազել և բոլորին հաղթել։ Թռչել, որովհետև վերևից նայել, օրինակ քաղաքին շատ հետաքրքիր է։ Շնչել ջրի մեջ, որովհետև կարելի է լողալ առանձ ջրի մակերես բարձրանալու, որ շնչես։ Ուղակի կարելի է լողալ և ուսումնասիրել ջրային աշխարհը։