- Սերմնավոր բույսեր
- Ծածկասերմ բույսերի կառուցվածքը:
- Լրացուցիչ աշխատանք
Նոր բույսերը առաջանում են ծաղիկներից։ Ամեն ծաղկում կան առէջներ և վարսանդներ՝ բույսի օրգաններ, որոնք պատասխանատու են բազմացման համար։ Ամեն առէջի վրա կան պարկեր, որոնց մեջ մանր-մանր հատիկներ են՝ ծաղկափոշին։ Ծաղկափոշին ընկնում է այլ բույսի վարսանդի մեջ։ Դա կոչվում է փոշեացում։ Ծաղկափոշին տեղափոխվում է մեկ ծաղիկից մյուսին միջատների և քամու միջոցով։ Մեղուներին հրապուրում է ծաղկի բույրը և գույնը։ Մեղուն հավաքում է ծաղկից նեկտարը և պատրաստում է մեղր։ Ծաղկափոշին կպչում է իր ոտքերին և անցնում է մյուս ծաղիկներին, երբ մեղուն նրանցից նեկտար է հավաքում։ Երբ ծաղկափոշին ընկնում է վարսանդի վրա, անցնում է ծաղկի տակ գտնվող պարկի մեջ, որտեղ սկսում է ձևավորվել նոր բույս։ Հետո ծաղիկը թոռոմում է, իսկ պարկը մեծանում է և դառնում է պտուղ։ Պտղի մեջ գտնվում են նոր սերմեր և երբ կենդանիները դրանք ուտում են նրանք սերմերը թափում են։ Սերմերում կա սնունդ նոր բույսերի համար և երբ բույսը ունի բավարար ջուր և ջերմություն, այն սկսում է սնվել և աճել։ Արմատները ներթափանցում են հողի մեջ, որպեսզի սնեն բույսը։ Ցողունը ձգվում է և դուրս է գալիս դեպի լույս։