Հայոց լեզու Տնային աշխատանք

Նախադասությունների մեջ գտնել և մգեցնել դերանունները՝ փակագծերում նշելով տեսակը՝ անձնական, ցուցական, հարցական, հարաբերական, որոշյալ կամ անորոշ:

  • Ինձ (անձնական) համար կարևորը երազանքն է, որ տանում է մեզ (անձնական) առաջ ու օգնում հաղթահարել բոլոր (որոշյալ) պատնեշները:
  • Ամեն մեկը (որոշյալ) կարևոր էր համարում իր (անձնական) տեսակետը առաջ տանել՝ չլսելով միևնույն (ցուցական) արդարացումները:
  • Նրան (անձնական) հարգում եմ այնքան (ցուցական), որքան (հարաբերական) ամեն ոք (որոշյալ) կհարգի իրեն (անձնական) աջակցողին:
  • Սենյակում ինչ-որ (անորոշ) շշուկներ էին լսվում. սա (ցուցական) նրա (անձնական) վերադարձի մասին էր հուշում:
  • Որքա՞ն ես (հարցական) մտածել մեզ (անձնական) օգնելու մասին. դժվա՞ր էր այդ (ցուցական) որոշումը կայացնելը:

Թողնել մեկնաբանություն