
Աշխարհում հայտնի ամենահին աստղադիտարանը. Քարահունջը կառուցվել է մոտ 7,5 հազար տարի առաջ
Աստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները, կոորդինատներ, պայծառություն, գույն և այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։
Աստղադիտարանները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշնելու եղանակներ և այլն։