Հայոց լեզու Տնային աշխատանք

1. Առանձնացնել ածականները և խմբավորել ըստ տեսակների:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու…

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում…  

Որակական-անուշ, հին, մուգ, ջինջ, սև, վսեմ, կապույտ

Հարաբերական-ձյունապատ, լուսե, մանկական, արևահամ, ողբանվագ, լացակումած, արնանման, նաիրյան, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուընկալ, հնամյա, հազարամյա

2. Գրել 5 որակական և 5 հարաբերական ածականներ:

Որակական-մեծ, տգեղ, գեղեցիկ, խելացի, ուժեղ

Հարաբերական-կապուտաչյա, վարդագույն, հնամյա, հյուրընկալ, երևանյան

3. Հետևյալ բառախմբից ընդգծել գերադրական աստիճանի ածականները:

Լավագույն, խստագույն, թեթևագույն, երկնագույն, արծաթագույն, չքնաղագույն, մարմնագույն, ծայրագույն, դարչնագույն, ազնվագույն, բազմագույն, լրջագույն, կաթնագույն:

4. Նշված բառերից ընդգծել միայն ածականները:

Խմորեղեն, լուսեղեն, գրավիչ, արարիչ, թշնամական, գնահատական, մասրենի, հայրենի, գառնուկ, սևուկ:

5. Տրված թվականները խմբավորել ըստ տեսակների:

Ութ, չորսական, առաջին, մեկ երկրորդ, տասը-տասնհինգ, քսանչորս, երեք չորրորդ, երկու-երկու, երեսուն, երեքական, տասներեք, մի տասը, հարյուրական, հինգ-վեց, տասնութերորդ, երկու վեցերորդ:

Բացարձակ թվականներ՝ Ութ, քսանչորս, երեսուն, տասներեք,

Կոտորակային թվականներ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ, երկու վեցերորդ, տասնութերորդ

Բաշխական թվականներ՝ չորսական, երկու-երկու, երեքական, հարյուրական

Դասական թվականներ՝ առաջին

Մոտավորական թվականներ՝ տասը-տասնհինգ, մի տասը, հինգ-վեց

6. Ընդգծել միայն թվականները:

Քսանական, հնգանոց, հազարավոր, իններորդ, բազմաթիվ, երեսունչորս, այնքան, հնգյակ, քառասունչորս, նույնչափ, շատ, երկու վեցերորդ, միլիոնավոր, երկուական:

7. Տրված թվականները գրել տառերով:

105, 47, 1106, 155, 2500, 829, 2/5, 6.3:

105-հարյուր հինգ

47-քառասունյոթ

1106-հազար հարյուր վեց

155-հարյուր հիսունհինգ

2500-երկու հազար հինգ հարյուր

829-ութ հարյուր թսանինը

2/5-երկու հինգերորդ

6.3-վեց ամբողջ երեք

8. Կազմել տրված թվականների բաշխական և դասական ձևերը:

7, 12, 3, 158, 92:

7-յոթերորդ, յոթական

12-տասերկուերորդ, տասերկու – տասերկու

3-երրորդ, երեքական

158-հարյութ հիսունյոթերորդ, հարյուր հիսունութական

92-ինսուներկու, իննսուներկուական

Թողնել մեկնաբանություն