Հայոց լեզու Տնային աշխատանք

Դերանվան տեսակներն են՝
Անձնական
Ցուցական
Փոխադարձ
Հարցական
Հարաբերական
Որոշյալ
Անորոշ
Ժխտական

1. Գրել դերանվան յուրաքանչյուր տեսակից մի քանի օրինակ:

Անձնական-ես, նա, ինքը

Ցուցական-սա, այդպիսի, այսքան

Փոխադարձ-միմյանց, իրար, մեկմեկու

Հարցական-ու՞մ, ինչքա՞ն, ո՞րտեղ

Հարաբերական-որ, ինչպես, ում

Որոշյալ-բոլորը, ամեն մեկը, ամբողջը

Անորոշ-մի-քանի, ինչ-որ, որևէ

Ժխտական-ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը

2. Առանձնացնել դերանունները: Որոշել դրանց տեսակը:
Ինչ-որ ձայներ են հասնում ականջիս,
Ու ես տարբերել չեմ կարողանում…
Այսքա՜ն շատ թիթեռ չեմ տեսել ես դեռ…
Խարույկի մոտ ոչ ոք չկար:
Ո՞վ կարող է նրա հետ վիճել:
Իմ սիրտը տիեզերք է:
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում…
Մենք միշտ ենք հպարտանում քեզնով:
Գետի այն կողմից ձայն էր գալիս. դա թշնամու բանակն էր:
Այստեղ է անցել իմ մանկությունը:
Սա քեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել:
Նրանք թշնամաբար էին նայում միմյանց:
Կարոտավառ երազում ենք միշտ իրար:
Թվում է՝ կյանքում ամե՜նքն են խելոք,
Ամե՜նքն են իրոք ամե՜ն ինչ զգում…
Մի քանի աշակերտ կմասնակցեն ճամփորդությանը:
Խոստանում եմ ոմանց նման իզուր տեղը չխոստանալ…
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում,
Ինչո՞ւ էր երկար տևում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում…
Այն աղբյուրը, որի մոտ նստել էր հովիվը, ուղեցույց է բոլորի համար:
Խոսքերը, որոնցով կգերես մարդկանց, պետք է լինեն անկեղծ:

Ինչ-որ-անորոշ

Ես-անձնական

Այսքան-ցուցական

Ոչ ոք-ժխտական

Ո՞վ-Հարցական

Նրա-անձնական

Իմ-անձնական

Դու-անձնական

Ինձ-անձնական

Մենք-անձնական

Քեզնով-անձնական

Այն-ցուցական

Դա-ցուցական

Այստեղ-ցուցական

Սա-ցուցական

Նրանք-անձնական

Միմյանց-փոխադարձ

Իրար-փոխադարձ

Ամենքն-որոշյալ

Ամեն-անորոշ

Մի քանի-անորոշ

Ոմանց-անորոշ

Ինչ-հարաբերական

Ի՞նչն-հարցական

Այդքան-ցուցական

Ինչու՞-հարցական

Ինչի՞ց-հարցական

Այն-ցուցական

Որի-հարաբերական

Բոլորի-անորոշ

Որոնցով-հարաբերական

3. Հոլովել ես, նրանք, սա, իրար, ոմանք դերանունները:

Ուղղական-ես, նրանք, սա, իրար, ոմանք

Սեռական-իմ, նրանց, սրա, իրար, ոմանց

Տրական-ինձ, նրանց, սրան, իրար, ոմանց

Հայցական-ինձ, նրանց, սրան, իրար, ոմանց

Բացառական-ինձնից, նրանցից, սրանից, իրարից, ոմանցից

Ներգոյական- —

Գործիական-ինձնով, նրանցով, սրանով, իրարով, ոմանցով

Թողնել մեկնաբանություն