Լեզվական աշխատանք
1. Տեքստում գտի՛ր և նշի՛ր այն բառերը, որոնք պետք է գրվեն մեծատառ:
ա. գեղանկարչության մեջ առաջին անգամ հովհաննես այվազովսկին է պատկերել հայկական բնությունը, արարատը և արարատյան դաշտը, սևանա լիճը, արտացոլել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:
բ. վանա լճից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա է նարեկավանքը, որը միջնադարյան հայաստանի կենտրոններից մեկն էր. այստեղ է ապրել և ստեղծագործել հայ խոշորագույն բանաստեղծ գրիգոր նարեկացին:
գ. փայտակարանը մեծ հայքի տասնմեկերորդ նահանգն էր կուր և երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում՝ կասպից ծովի ափին:
2. Փակագծերում նշվածներից ընդգծի՛ր ճիշտ տարբերակը:
Մեր (թիմ, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում:
Վերջապես (ուղեկցող, ուղեկցողն) ասաց, որ կարող ենք շարժվել առաջ:
(Կարեն, Կարենը)՝ իմ ավագ եղբայրը, արդեն ավարտել է դպրոցը:
Սուրենի գրած (ստեղծագործություն, ստեղծագործությունը) հաղթեց մրցույթում:
3. Նշված ածանցներով կազմի՛ր ածականներ:
-ական՝ մեծական, ընկերական
-ային՝ լեռնային, գարնանային
-ավոր՝ պոչավոր, բախտավոր
ան-անգին, անխելք
դժ-դժգոհ, դժբախտ
տ-տգեղ, տգետ
4. Ընդգծի՛ր ուղղական հոլովի 5 ձև:
Տիկին, հատակին, կացին, ջրվեժին, թութակից, մասնակից, նավով, ժողով, տողով, հոլով:
5. Ընդգծի՛ր ներգոյական հոլովի 5 ձև:
Խոսքում, բախում, կղզյակում, դիմում, գյուղում, հանդիպում, դրվագում, բախում, դպրոցում: