Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը

Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը նյութերը
Նպատակը`

  • ուսումնասիրել տեսության ստեղծման պատմությունը
  • ,,Ատոմ,, ,,մոլեկուլ.. տերմինների նշանակությունը
  • Ատոմա-մոլեկուլային տեսության նշանակությունը քիմիական երևույթների բացատրման համար 
  • ուսումնասիրել այն գիտնականների կյանքը և գործունեությունը,որոնք ստեղծել են այս տեսությունը                                                                                                                       Ընթացքը
  • սովորողները պատրաստում և ներկայցում են նյութերը կայքում և բլոգներում:
  • ընթացքը մեկ ամիս

1800-ական թվականների սկզբին  Ջոն Դալթոնը ատոմի գաղափարի միջոցով է բացատրել այն, որ տարրերը միշտ փոխազդում են փոքր ամբողջ թվերի հարաբերությամբ։՚ Օրինակ՝ գոյություն ունի երկու անագի օքսիդ. մեկը՝ 88.1% անագ, 11.9% թթվածին, երկրորդը՝ 78.7% անագ, 21.3% թթվածին: Սա նշանակում է, որ 100 գրամ անագը միայն կարող է միանալ 13.5 կամ 27 գրամ թթվածնի հետ։ 13.5-ը և 27-ը կազմում եմ 1:2 հարաբերություն: «Մոլեկուլ» բառը առաջացել է  լատիներեն “moles” բառից, որը նշանակում է չափազանց փոքր զանգված: «Ատոմ» բառը թարգմանվում է հունարենից անբաժանելի։ Ջոն Դալթոն ( 6 սեպտեմբերի 1766. Իգլսֆիլդ, Անգլիա — 27, 1844, Մանչեսթեր), քիմիկոս և ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1822 թ.)։
Ուսումնասիրել է գազերի խառնուրդների հատկությունները, հայտնաբերել գազերի պարցիալ ճնշումների օրենքը (1801 թ.) և գազերի լուծելիության կախումը պարցիալ ճնշումից (1803 թ.)։

Թողնել մեկնաբանություն