Սովորել էջ 47-50 վարժ.էջ 57
Տնային հարցեր և վարժություններ
1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:
Դեռևս 2500 տարի առաջ բացահայտվել է, որ նյութերը կազմված են հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկներն անվանեցին ատոմներ: Ատոմ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի: Ժամանակակից ֆիզիկոսները ապցուցել են, որ ատոմը չնայած անտեսանելի լինելուն՝ գոյություն ունի: Ատոմները նյութի փոքրագույն,
քիմիապես անբաժանելի մասնիկներն են և էլեկտրաչեզոք են:
2. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք
ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:
բ) թթվածինը` օզոնի
3. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
Օզոն, պղինձ, թթվածին, ազոտ
4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժված ատոմների որոշակի տեսակ է»:
5. Ո՞ր պնդումն է վերաբերում
1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.
ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,
բ) մեխը պատրաստված է երկաթից,
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից,
դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,
ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից:
Պարզ նյութեր-բ, դ
Բարդ նյութեր-ա, գ, ե