- Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
- Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
- Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
- Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
- Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
- Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
- Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
- Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
- Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
- Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
- Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
- Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
- Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
2. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող, հիացող:
Գրող Հովհաննես Թումանյանը շատ բանաստեղծություններ է գրել և հեքիաթներ երեխաների համար:
Ամուր շենքեր կառուցող մարդը շատ հայտնի է Երևանում:
Ներող մարդը՝ բարի մարդ է:
Վերելակով բարձրացող մարդը դժգոհ էր վերելակից:
Հիացող երեխան շատ ուշադիր հետևում էր ակրոբատին: