Պատմություն Դասարանական աշխատանք

Կզաքիսով տիկինը

Կզաքիսով տիկինը Լեոնարդո Դա Վինչիի վրձնին պատկանող կտավ է։ «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան» կտավների հետ «Կզաքիսով տիկինը» Դա Վինչիի` կանանց պատկերող չորս կտավներից մեկն է։ Ավանդաբար համարվում է, որ նկարի բնորդուհին Միլանի դուքսի սիրուհի Չեչիլիա Գալերանին է։ Նախկինում կար վարկած, համաձայն որի` այս նույն կինն է պատկերված «Չքնաղ Ֆերոնիերան» կտավում։ Սակայն այժմ ենթադրվում է, որ այդ կտավում պատկերված է դուքսի մեկ այլ սիրուհին` Լուկրեցիա Կրիվելին։ Ենթադրվում է, որ Լեոնարդոն դիմանկարը ստեղծել է 1488-1490 թվականներին։ Կտավը բազմիցս վերանկարվել է, ինչը թույլ չի տալիս հաստատապես պնդել, որ կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է։ Նկարի ճառագայթային հետազոտությունը ցույց է տվել, որ այն բազմիցս վերանկարվել է։ Կտավի ֆոնը մգացել է (սկզբում հավանաբար եղել է մուգ կապույտ), աջակողմյան վերին հատվածում պատկերված դուռը հեռացվել է։ Նկարի ֆոնը փոփոխվել է 1830-70 թվականներին. հնարավոր է, որ այն արել է Էժեն Դելակրուան: Բնագիր օրինակում կնոջ գլուխը զարդարել է թափանցիկ քողը, որն ուղղված էր վարսերով։ Փոխված են մազերի բացվածքի գիծը, աջ ձեռքի երկու մատերը:

Թողնել մեկնաբանություն