Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
    • Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
    • Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
    • Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
    • Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
  2. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
    • Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
    • Չափելիս-Պատուհանը չափելիս հանկարծակի այն ջարդեցի:
    • Շարժվելիս-Ճանապարհով շարժվելիս հեռախոսս քցեցի:
    • Կապելիս-Մազերը կապելիս մայրիկը ինձ օգնեց:
    • Մտնելիս-Տուն մտնելիս մոռացել էի, որ ոտքերս կեղտոտ էին:
    • Տեսնելիս-Կոկորդիլոս տեսնելիս ես շատ ուժեղ վախենում եմ:
  3. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
    • Լսել, բարձրանալ, հեռանալ:
    • Լսելով, լսելուց
    • Երգ լսելով տուն էի վերադառնում:
    • Դաս լսելուց հետո մեզ տնային աշխատանք տվեցին:
    • Բարձրանալուց, բարձրանալով
    • Դասարան բարձրանալուց առաջ պայուսակս ընկավ:
    • Հիմա աստիճանով բարձրանալով փորձում եմ չհանդիպել հարևաններին:
    • Հեռանալուց, հեռանալով
    • Հայրիկիս հեռանալուց հետո շատ տխրեցինք:
    • Դպրոցից հեռանալով հաջողություն ասացի ընկերներիս:
  4. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
    • Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
    • Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
    • Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
    • Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
    • Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
    • Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
  5. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
    • Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
    • Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
    • Այդ տունը… սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
    • Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
    • Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
    • Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
    • Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
    • Վրա-վրա…նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
    • …միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)
  6. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    • Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
    • Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    • Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
    • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
    • Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    • Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

Թողնել մեկնաբանություն