Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը: Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ, դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:
Քնախտ
Քնախտը աֆրիկյան հիվանդություն է, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։ Հիվանդությունը հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։
Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։ Այս հիվանդությունը սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Հիվանդության ընթացքում մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։
Հիվանդության երկրորդ շրջանին բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։ Փոխանցողներին ոչնչացնում են քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։
Դիզինտերիա
Դիզինտերիան սուր աղիքային վարաքիչ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով: Վարակի աղբյուրը հիվանդն է: Մեծ վտանգ են ներկայացնում հատկապես, երբ հիվանդները աշխատում են սննդային և մանկական հիմնարկներում: Դիզինտերիան փոխանցվում է ջրային, սննդային, և կոնտակտ կենցաղային ճանապարհով: Այլ կերպ կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Ինֆեկցիայի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը:
Գաղտնի շրջանը երկուսից հինգ օր է: Հիվանդությունը որպես կանոն սկսում է սուր: Փորլուծությունն ու փսխումը արագ բերում են ջրազրկման: Երեխայի մոտ արտահայտվում է քաշի կորստով, աչքերը փոս են ընկնում, դիմագծերը սրվում են, վերջույթները սրվում են և պուլսը հաճախանում է:
Մալարիա
Մալարիայի համար հայրենիքն է համարվում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան: Մալարիան վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով, հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են առաջացրած հիվանդության բնույթով։ Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, իսկ հետո էրիթրոցիտներ: