Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Տեքստերից հանել բայերն ու որոշել դրանց կազմությունը:
  1. Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա, որի վրա
    նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:
    Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր
    վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, որոնցից ավագը հարյուր երեք
    տարեկան էր, իսկ կրտսերը՝ տասը:
    Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը,
    որոնք գրել են ձախ ձեռքով:
    Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին
    նոտարի մոտ, որ իմանան ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո
    հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև նա փողերն իր տասը
    եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

2. Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները
ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի
հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ
կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող
մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու
ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

3. Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական
դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն
ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել
մագնիսական ապարանջաններ: Մագնիսական դաշտը լայնացնում է մաշկի
մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:
Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան
ունենա:
Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր է:
Արձանագրվել են բազմաթիվ այնպիսի դեպքեր, երբ կենդանիները երկար ժամանակ
ապրել են առանց սնվելու:
Գերմանացի մի ինժեներ պատրաստել է այնպիսի չմուշկներ, որոնք էլեկտրական
շարժիչով են աշխատելու:

Թողնել մեկնաբանություն