Հայոց լեզու Տնային աշխատանք

Գարնան մասին մի քանի հարցից բաղկացած հարցազրույց կկազմակերպես ընտանիքիդ անդամներից մեկի հետ, կառանձնացնես նրա գործածած բայերը ու կորոշես, թե ինչպիսին են դրանք կազմությամբ:

Ձեզ դու՞ր է գալիս գարունը: Իսկ ինչո՞ւ:

Այո, շատ: Որովհետև գարնանը բնությունը սկսում է փոխվել: Ձմեռվա քնից արթնանում են բույսերն ու կենդանիները:

Ո՞րն է ձեր ամենահիշված գարունը:

Բոլոր գարունները առանձնահուկ են, որովհետև մարդը նույնպես գարնանը ունենում է ներքին ուժերի զարթոնք, նոր մտքեր, նոր զգացողություններ:

Ի՞նչ է կատարվում մոլորակի մյուս մասերում, երբ Հայաստանում գարուն է:

Քանի որ երկիր մոլորակը պտտվում է իր ուղեծրով, թեք առանցքով ստացվում է, որ երկրագնդի հակառակ կիսագնդում տեղի է ունենում եղանակի հակառակ փոփոխություն և աշուն է:

Ինչո՞վ է գարունը տարբերվում տարվա մյուս ժամանակներից:

Գարնանը օրերը երկարում են, եղանակը տաքանում է: Հակառակն է տեղի ունենում աշնանը, իսկ ձմռանը և ամռանը մենք ականատես ենք լինում համապատասխանաբար տարվա ամենացուրտ եղանակին՝ ամենակարճ օրերով և ամենատաք եղանակին՝ ամենաերկար օրերով:

Ո՞ր երաժշտությունն է ձեզ հիշեցնում գարունը:

Գարուն է ինձ հիշեցնում օրինակ՝ Fatboy Slim – “Right here, Right now” ստեղծագործությունը:

փոխվել-կրավորական

արթնանում-սոսկածանցավոր

գարնանը-սոսկածանցավոր

փոփոխություն-բազմապատկական

տաքանում-սոսկածանցավոր

ձմռանը-սոսկածանցավոր

ամռանը-սոսկածանցավոր

Թողնել մեկնաբանություն