Քիմիական տարրերի և նյութերի տարածվածությունը

Նախագիծ`Քիմիական տարրերի  և նյութերի տարածվածությունը
Առաջարկվող թեմաները
1. Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ
2.Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում
3.Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղեվում
4.Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
5.Ամենենատարածված նյութը երկրագնդի վրա
6.Ամենատարածված գազային նյութը օդում:

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ

Քիմիական տարրերից երկրակեղևում առավել տարածված են թթվածինը և սիլիցիումը։ Այդ տարրերն ալյումինի, երկաթի, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնիումի, ջրածնի ու տիտանի հետ կազմում են երկրակեղևի զանգվածի ավելի քան 99 %-ը, իսկ մյուս տարրերին մնում է 1 %-ից պակաս զանգված։ Ծովի ջրում թթվածնից ու ջրածնից բացի, որ մտնում են ջրի կազմի մեջ, մեծ չափով պարունակվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ քլոր, նատրիում, մագնիում, ծծումբ, կալիում, բրոմ և ածխածին։ Երկրագնդի միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները տարբերվում են երկրայիններից։ Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։

Թողնել մեկնաբանություն