Քիմիա դաս 19

Հարցեր և վարժություններ

1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը կոչվում է այն մեծությունը, որը ցույց է տալիս տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածը։

2. Պարզաբանե՛ք զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:

Զանգվածի ատոմական միավոր նշանակում է ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավոր։ Կրճատ կոչվում է Զ.Ա.Մ. ։

3. Մեկնաբանե՛ք Ar (ֆտոր) = 19 հավասարությունը` զ.ա.մ. գաղափարն օգտագործելով:

Ֆտորի մեկ ատոմի զանգվածը 19 անգամ մեծ է Զ.Ա․Մ. -ից։

4. ա) Ar (բորը) = 11, բ) Ar (ցինկ) =65, գ) Ar (պղինձ) = 64: Հաշվե՛ք այդ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ m0-ն: 

ա) Բոր

m0(B)=11*1,66*1024=18,26*1024

բ) Ցինկ

m0(Zn)=65*1,66*1024 =107,9*1024

գ) Պղինձ

m0(Cu)=64*1,66*1024=106,24*1024

5. Նեոնի ատոմի զանգվածը`
 m0(Ne)=3,32× 1023 գ է: Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

Ar(Ne) = 3,32×10-24/1,66×10-24= 20

6. Հաստատե՛ք հետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերիհարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.

ա) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,

բ) չափողականություն չունեցող մեծություն է,

գ) արտահայտվում է զանգվածի ատոմային միավորով,

դ) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,

ե) ճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,

զ) պարբերական համակարգում տրված են մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքները:

Տնային`սովորել`էջ  63.-65,վարժ.`էջ 65

Թողնել մեկնաբանություն