Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոխազդեցությունը կոչվում է դեֆորմացիա:
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Եթե թելի վրո կախել բեռ՝ այն կձգվի և եթե թելի առաձգական ուժը հավասար կլինի ծանրության ուժին, այն էլ չի ձգվի:
3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առաձգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ: Առաձգականի օրինակ են՝ զսպանակ զգելը, գնդակը սեղմելը, բարձը սեղմելը և այլն: Պլաստիկի օրինակ են՝ մոմի հալվելը, ծամոն ծամելը, թուղթը ճմրթելը և այլն:
4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ
Ծանրության ուժը Երկիր մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի գումարն է:
5.Ինչպես է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Որքան մեծ է մարմինների զանգվածը, այդքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը։
6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:
Մարմնի վրա ազդելու ժամանակ առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=kx
9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրը ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս ծայրը ազատ է և ունի կեռիկ, որի վրա կարելի է ուժ գոևրծադրել: Ուժ գործադրելուց զսպանակը երկարում է և նրան ամրացված ցուցիչի սլաքը ցույց է տալիս ուժի արժեքը:
10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:
Լրացուցիչ առաջադրանք
Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70
ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ42-ից մինչև 44-ը եղած տարբերակները