Ուղղում ենք Չարլիի օրագրից մի քանի էջերի սխալները։
հաշվետվուցյուն 1 — մարտի 5, 1965
Դոկտոր Շտրաուսը ասում է որ ես պիտի
գրեմ ինչեմ մտածում ու ամեն ինչ որ իմ հետ
լինում է սրանից հետո։ Ես չգիտեմ ինչու բայց
ինքն ասում է որ դա շատ կարեվոր է որ իրենք
հասկանան ինձ օգտագործելու են թե ոչ։ Ես
հույս ունեմ որ ինձ կոգտագործեն։ Մ՝իսս Կի–
նիանն ասում է որ նրանք երեվի կկարողանան
ինձ խելացի դարցնել։ Ես ուզումեմ խելացի լինել։
Իմ անունը Չարլի Գորդոն է։ Ես 37 տարե–
կանեմ ու 2 շափաթ առաջ իմ ծնունդն էր։ Հի–
մա ես էլ գրելու բան չունեմ դրա համար էլ էսոր
վերջացնումեմ գրելը։
Ուղղված տարբերակ
հաշվետվություն 1 — մարտի 5, 1965թ
Դոկտոր Շտրաուսը ասում է, որ ես պիտի
գրեմ ինչ եմ մտածում ու ամեն ինչ, որ իմ հետ
լինում է սրանից հետո։ Ես չգիտեմ ինչու, բայց
ինքն ասում է, որ դա շատ կարևոր է, որ իրենք
հասկանան ինձ օգտագործելու են, թե ոչ։ Ես
հույս ունեմ, որ ինձ կօգտագործեն։ Միսս Կի–
նիանն ասում է, որ նրանք երևի կկարողանան
ինձ խելացի դարձնել։ Ես ուզում եմ խելացի լինել։
Իմ անունը Չարլի Գորդոն է։ Ես 37 տարե–
կան եմ ու 2 շաբաթ առաջ իմ ծնունդն էր։ Հի–
մա ես էլ գրելու բան չունեմ՝ դրա համար էլ էսօր
վերջացնում եմ գրելը։