Համացանցից ընտրի՛ր մարտ ամսվա տոներից մեկի մասին տեքստ, տեղադրի՛ր այն բլոգում, մգեցրո՛ւ օժանդակ բայերն ու փակագծերում նշի՛ր դրա դեմքը, թիվը, ներկայի կամ անցյալի ձև լինելը, օրինակ՝ էի (առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ):
Քնի համաշխարհային օր կազմակերպվում է 2008 թվականից սկսած, Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Նպատակը՝ առողջ և ճիշտ քնի քարոզումն է, հասարակության ուշադրության հրավիրումը քնի բժշկության, կրթության և սոցիալական հիմնահարցերի վրա, ինչպես նաև քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։ 2012 թվականից նշվում է նաև Հայաստանում Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի կողմից, Հայաստանում Քնի համաշխարհային օրվա պատվիրակ բժիշկ-նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի ջանքերով։
Է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա
Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
- Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում: